Լրահոս
Միջազգային
14:30
21.01.23
94

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը զանգել է Զելենսկիին

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից 5 օր անց Թուրքիայի նախագահը զանգել է նաև Զելենսկիին: Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը վերահաստատել է կողմերին Անկարայի դիվանագիտական աջակցությունը՝ խաղաղության հաստատման գործում:

Հունվարի 16-ին Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Դաշնության ղեկավարը թուրք գործընկերոջը հայտնել էր, որ Ուկրաինան առաջիկայում մտադիր է Արևմուտքի օգնությամբ թեժացնել ռազմական գործողությունները: