Լրահոս
Միջազգային
17:00
21.10.25
139

Պուտին-Թրամփ սպասվող հանդիպումը չեղարկվո՞ւմ է. թեժ է մնում իրավիճակը՝ ռազմաճակատում

Հնարավոր չէ հետաձգել մի բան, որի ժամկետները դեռ հստակեցված չեն. Պուտինի խոսնակ Պեսկովն է այսպիսի հայտարարություն արել՝ արձագանքելով տարածված լուրերին, թե Ռուսաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի ընթացքում հետաձգվել է Պուտին-Թրամփ՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը: 

Ըստ CNN-ի` այն առհասարակ կարող է չեղարկվել, քանի որ լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում: