Լրահոս
Քաղաքական
12:18
21.10.25
1 149

Փորձեցին խոշտանգումով ցուցմունքներ կորզել, չստացվեց. Թաթուլ Պետրոսյան

Img default alt hy

«Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ սկսել է քարոզարշավ իրականացնել՝ չիմանալով, թե որ ուղղությամբ իրականացնի: Այն գռեհիկ ոճով, որ սրտիկներ է հրապարակում, արդեն հասկացել է, որ սիրո այդ ձևակերպումները, թե «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով», էլ տեղ չունի ժողովրդի մոտ: Հիմա արդեն անցել է բռնություններ՝ նպատակ ունենալով երկրում վախի մթնոլորտ ստեղծել»,- այս մասին «News. 5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների կողմից սանձազերծվավ ձերբակալությունների շղթային, ասաց արդարադատության գեներալ- մայոր Թաթուլ Պետրոսյանը.

«Արագածոտնի թեմի հետ կապված այս խայտառակ իրադրությունը որ ստեղծեց. 12-ից ավել հոգևորականներ տարան, 1 տասնյակից ավել աշխարհիկ աշխատակիցներ, արդյունում ի՞նչ ստացվեց. Բոլորին տարան, փորձեցին խոշտանգելով, ստիպելով ազատության դիմաց ցուցմունքներ կորզել, արդյունքում ոչինչ չստացվեց, և Մկրտիչ սրբազանին ձերբակալեցին, հետո կալանավորեցին Տեր Արամ կոչվածի շինծու ցուցմունքով:

Հանրությունը՝ հազարավոր քաղաքացիներ, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կատարել այս կամ այն հանցագործությունները: Բազմաթիվ հաղորդումներ են եղել, մի հատ քրեական վարույթ չի հարուցվել: Մեկ անձի սուտ ցուցմունքի հիման վրա անմիջապես սրբազան են ձերբակալում:

Հիմա սկսեցին Վարդան Ղուկասյանի նման բռնաճնշումները խորացնել, արդեն հասկացել է, որ ապագա ընտրություններին իր սիրո կեղծ ձևակերպումները մարդկանց վրա ոչ մի տպավորություն չի թողնում, մարդիկ սրան լիարժեք ատում են»,- ասաց Պետրոսյանը: