Լրահոս
Արցախ
21:30
13.08.22
163

«Փող են աշխատում մարդկանց դժբախտության հաշվին». Բերձորի տարհանումը

Դեռ հայկական Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչները որոշել են ունեցած-չունեցածը տեղափոխել ու մինչև վերջին օրը՝ օգոստոսի 25-ը, մնալ իրենց տներում:

Բերձորցի տիկին Սաթիկն այսօր «Հայլուր»-ի թղթակցին ասել է՝ իրենք բոլորը գժվել են, չգիտեն էլ՝ ինչ անեն, որ սրտները հովանա:

Հերիք չէ իրենց հողի վրա գաղթական են դարձել, մի բան էլ՝ բեռնատարները իրերը դուրս բերելու համար մինչև 250 հազար դրամ են պահանջում: