Լրահոս
Առողջապահական
20:11
31.01.23
91

Փետրվարի 1-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի նաև կորոնավիրուսակիր մեծահասակներին

Img default alt hy

Փետրվարի 1-ից ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն):
Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, նաև բուժանձնակազմից հետաքրքրվել այդ պահին կենտրոնում բուժվողների առողջական վիճակով: