Լրահոս
Քաղաքական
15:00
17.08.25
199

Պետք է սորտավորել և «արևմտամետ» որակելուց զատ ենթատեսակը ցուցանել․ Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ամեն ինչ խառնվել է իրար ու անհասկանալի է, թե «արևմտամետ» ասելով ինչ ենք հասկանում։

Օրինակ, արևմտամետների մեջ կա ենթատեսակ` ամերիկամետ, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետև կա «հանրապետական-ամերիկամետ» և «դեմոկրատ-ամերիկամետ»։ Եթե խորանանք, դրանցից յուրաքանչյուրը նույնպես ենթատեսակների է բաժանվում, բայց հիմա շատ չբարդացնենք առանց այն էլ մեր բարդ կյանքը։

Նույնը վերաբերվում է արևմտամետ- եվրոպամետներին, որոնց մեջ կան հունգարամետներ, սլովակամետներ, լեհամետներ, ֆրանսիամետներ, իտալամետ-ադրբեջանանավթագազամետ, ևրոբյուրոկրատամետներ և այլն։ Դրանց միջև եղած տարբերությունները հիմնարար են։

Կա նաև մի յուրահատուկ եվրոպամետների տեսակ` բրիտանամետ-թուրքամետ։

Առանձնահատուկ արևմտանետներ են նաև իսրայելամետ-ադրբեջանամետները։

Ամբողջ խնդիրն այն է, որ ներտեսակային պայքարն ավելի սուր է լինում և այդ տեսակները ոչ միայն միմյանց հետ են հակամարտության մեջ, այլև, մասնավորապես, Կովկասում տարբեր նախագծեր են փորձում իրականացնել, երբեմն` իրարամերժ։

Հիմա մենք լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած, պետք է հասկանանք, թե Հայաստանում գործող տարբեր արևմտամետներից յուրաքանչյուրը որ տանիքի տակ է գործում։ Դրա համար պետք է հստակ սորտավորել և «արևմտամետ» որակելուց զատ պետք է նաև ենթատեսակը ցուցանել։ Առանց դրա մի տեսակ հեղհեղուկ և լղոզված է հանրային-քաղաքական դաշտը ընկալվում, կամ ավելի ճիշտ` ոչինչ էլ չի ընկալվում»։