Լրահոս
Տնտեսական
12:06
22.10.25
1 155

Պետք է հասկանալ, թե Ղազախստանը ի՞նչ գնով է ցորեն վաճառել Հայաստանին. Արմեն Մանվելյան

Img default alt hy

Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը թերահավատ է, որ Ղազախստանից կարող է մեծ քանակությամբ ցորեն ներկրվել Հայաստան: Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ՝ խոսքը տնտեսական գործընթացների՞, թե՞ հերթական փիառ ակցիայի մասին է.

« Ես այդ հայտարարությունը լսել եմ, բայց խնդիրն այն է, թե ինչ բեռների տեղափոխման մասին է խոսքը, մանավանդ, որ այդ կողմից Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին, ծովով՝ Ղազախստանին ու Թուրքմենստանին, որոնց հետ կոնկրետ առևտրաշրջանառություն չունենք: Ռուսական ապրանքները մեզ մոտ գալիս են Լարսով, որը ավելի կարճ է, իսկ Ադրբեջանով 2-3 անգամ ավելի երկար է: Այսինքն՝ ես դրա էֆեկտիվությունը չեմ տեսնում ու չեմ էլ հասկանում, թե ինչ բեռնափոխադրումների մասին է խոսքը: Ինչ- որ մեկը հայտարարել էր, որ հնարավոր է ցորեն գա Ղազախստանից, բայց պետք է հասկանալ, թե ինչ գնային քաղաքականության մասին է խոսքը գնում, որովհետև Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, բավականին զեղչերով է ցորենը վերցնում Ռուսաստանից, որը հիմնական ներկրողն է, արդյոք ղազախները այդ զեղչային քաղաքականությունը կպահե՞ն, և ինչ ծավալների մասին է խոսքը: Այսինքն՝ ուզում եմ հասկանալ՝ սա իսկապես տնտեսական գործընթաց է, թե ինչ-որ փիառ ակցիա են կազմակերպել, ինչ-որ մի փոքր ցորեն են Ղազախստանից առել, փորձում են ծովով բերել Ադրբեջան և Ադրբեջանից երկաթուղով տեղափոխել Հայաստան»,- «News. 5tv.am»-ի հետ զրույցում ասաց Մանվելյանը: