Լրահոս
Աշխարհ
17:05
04.11.21
39

Պենտագոնը հերքում է իրանական նավթատար նավը հափշտակելու փորձի մեղադրանքը

Պենտագոնը հերքել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի այն պնդումները, թե իրենք Օմանի ծոցում խափանել են Իսլամական Հանրապետության նավթատար նավի աշխատանքը և փորձել են գողանալ այն:

«Մենք պարզապես ցանկացել ենք վերահսկել նավի ընթացքը»,- նշված է Պենտագոնի հաղորդագրության մեջ: Թեհրանը երեկ հայտարարել էր, որ Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերը փորձել են հարձակվել իրենց նավթատար նավի վրա ու գողանալ այն: