Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:15
08.08.22
99

Պեկինը կոչ է արել ԱՄՆ-ին վերջ տալ Թայվանի օգնությամբ Չինաստանը վերահսկելու պատրանքներին

Img default alt hy

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Պեկինի շահերը և հրաժարվել Թայվանի օգնությամբ երկիրը վերահսկելու պատրանքներից և սխալ ուղիով ընթանալուց: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Անցած շաբաթվա սկզբին տեղի ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան, ինչը հարուցեց Չինաստանի իշխանությունների զայրույթը: Նա վերջին 25 տարում կղզի այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է: