Լրահոս
Արցախ
16:21
21.10.21
51

ՊԲ-ն ցրելու մասին տեղեկությունը Արցախի նախագահի խոսնակը հերքում է. տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակը ցրելու մասին տեղեկությունները հերքում է նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսս»-ին ասել է, որ պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: