Լրահոս
Հասարակական
23:28
22.01.23
250

Պայթյուն՝ Լոռու մարզի Արջուտ գյուղում․ բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով և կա տուժած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված գյուղից շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 52-ամյա Ալվարդ Մ․-ին, ում ձեռքը ամպուտացվել է։

Հրշեջ-փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները, մարել ինքնաշեն կաթսայի այրման խցիկում առկա փայտի մնացորդը։ Պարզվել է՝ պայթյունից վնասվել է խոհանոցի մի հատված և սպասքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն գազի կաթսայից։