Լրահոս
Առողջապահական
16:16
26.07.21
67

Պատվաստված մարդկանց միջև կխաղարկվեն թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

«Կորոնավիրուսի թվերի աճ ունենք, բայց այն կտրուկ չէ, աստիճանական է». այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կորոնավիճակին, ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ աշնան առաջին կեսին կանխատեսվում է  վարակի նոր ալիք: Անդրադառնալով կորոնավիրուսի՝ աշխարհում լայն տարածում գտած հնդկական «դելտա» շտամին, Ավանեսյանի ներկայացմամբ. «Այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ «դելտա» շտամի մենք դեռ չունենք, բայց միանշանակ, իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ և հայտնաբերված է այս շտամը, եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում»:

 Ավանեսյանի պնդմամբ՝ առողջապահական համակարգը դեռ լարված աշխատում է՝ սպասարկելու համար կորոնավիրուսով հիվանդներին:
«Իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսներն ավելի դյուրին դարձնելու անընդհատյա աշխատանքով, որ մեր բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք»,- ասել է Ավանեսյանը և ավելացրել, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն հաղթահարել են 50 տոկոսի շեմը: