Լրահոս
Հայաստան
15:43
05.08.21
47

«Պատիվ ունեմ»-ը՝ ողջ կազմով 2 անգամ անընդմեջ ընտրել է պարոն Սաղաթելյանին. Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Մենք՝  «Պատիվ ունեմ»  խմբակցությունը, նաև՝ «Հայաստան»  խմբակցությունը ողջ կազմով  2 անգամ անընդմեջ ընտրել ենք պարոն Սաղաթելյանին՝  որպես ԱԺ նախագահի տեղակալ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցանը:

Այնուհետև նա հավելեց, եթե իշխանությունները հայտարարում են, որ ԱԺ-ը  ձևավորվի և անցի բնականոն աշխատանքի,  թող ապահովվի ԱԺ-ի ընդդիմադիր թեկնածուի  ընտրությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովը նախագահ և իշխանության երկու փոխնախագահներ ընտրեց: Այսօր հերթը ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությանն է, սակայն արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի հավաքում բավարար ձայներ և, հետևաբար, չի ընտրվում ԱԺ փոխնախագահ: