Լրահոս
Քաղաքական
16:30
20.04.23
129

Պատգամավորներին քաշքշելով դուրս են բերել դահլիճից. անվտանգության աշխատակիցներն ուժ են կիրառել

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից այսօր հրաժարվել է իջնել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա հայտարարել է, թե չի իջնելու, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները չմոտենան ամբիոնին ու չստեն ժողովրդին: Ալեն Սիմոնյանը կարգադրել է անջատել ուղիղ հեռարձակումը ու ներս է կանչել անվտանգության աշխատակիցներին: Այդ պահին ամբիոնին են մոտեցել նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Խորհրդարանական թղթկիցները օթյակից են հետևել իրադարձություններին: