Լրահոս
Իրավական
14:05
04.11.21
68

Պատերազմում անհետ կորածի մորից 7000 դոլար է վերցրել. ԱԱԾ բացահայտումը

Երևանում ԱԱԾ-ն ձերբակալել է մի տղամարդու, որը պատերազմում անհետ կորածի մորից 7000 դոլար գումար է վերցրել՝ վստահեցնելով, որ կարող է հայտնաբերել ու Հայաստան վերադարձնել անհետ կորած որդուն:

Խաբեությամբ ստացած գումարը անձնական կարիքների համար օգտագործած տղամարդուն սպառնում է 8 տարվա բանտարկություն: