Լրահոս
Հայաստան
17:50
28.07.21
62

Պատերազմական իրավիճակ է, եթե բնութագրեմ երկու բառով. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Ունեցել ենք դիրքային կորուստ, որը հաջողվել է հետ վերցնել, այս պահի դրությամբ սահմանային նահանջ չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային իրավիճակին: Նրա բնութագրմամբ՝ պատերազմական իրավիճակ է:

Նրա խոսքով՝ կրակոցների ինտենսիվությունը սկսել է դադարել միայն առավոտյան: «Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչ առավոտ, բարեբախտաբար, մեզ հաջողվել է հետ վերցնել: Կարծեմ՝ զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ չունենք սահմանային նահանջ, տարածքային առումով պահպանում ենք մեր դիրքերը: Հիմա, կարելի է ասել, գտնվում ենք հրադադարի ռեժիմում: Առավոտյան 9:30-10-ին ձայներն սկսեցին դադարել»,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ հայտնի չէ՝ ինչքան ժամանակով ու ինչ պայմաններով է այս հրադադարը: «Խոսվում է միայն, որ Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի մեջ ենք, բայց թե այդ ռեժիմն ինչքան կպահպանվի, մենք ինչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են պահանջել, չգիտենք: Հուսամ՝ կառավարությունը պատշաճ պատասխան, պարզաբանում կտա, թե ինչու և ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել, առավել ևս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց Թովմասյանը: