Լրահոս
Իրավական
15:03
20.10.25
109

Փաստաբանական համայնքը պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից. Աբգար Պողոսյան

Img default alt hy

Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին,- այս մասին հայտնում է փաստաբան Աբգար Պողոսյանը:

«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

Մեր ակնկալիքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք՝

• չունեն որևէ իրավական հիմնավորում,

• ուղղված են հասարակությունում վախի մթնոլորտի ստեղծմանը,

• նպատակ ունեն խոչընդոտել փաստաբաններին՝ ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական պարտականությունները։

Փաստաբանական համայնքը որպես իրավական պետության անկյունաքար պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից: Կոչ ենք արել դեսպաններին բարձրացնել իրենց ձայնը և ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող իրադարձությունները:

Մենք շարունակելու ենք պայքարել մեր գործընկերոջ իրավունքների համար՝ օգտագործելով օրինական բոլոր միջոցները»: