Լրահոս
19:32
26.01.23
74

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է 2022-ին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության վիճակը

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։