Լրահոս
Քաղաքական
19:33
19.02.25
1 081

Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին

Img default alt hy

Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը: Այս մասին ուղիղ եթերով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը։