Լրահոս
Քաղաքական
19:15
19.08.25
219

Փաշինյանը չի՞ համոզում Իրանին. Փեզեշքիանը Երևանում փոխել է բառապաշարը ու հոգևոր առաջնորդին կրկնել

Փաշինյան-Փեզեշքիան, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցներից, Հայաստանի փոխարտգործնախարարի՝ Իրան այցից հետո Իրանի նախագահն ինքն է Երևան եկել, բայց Նիկոլ Փաշինյանին, կարծես, չի հաջողվել  համոզել նրան, որ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի» անցկացնելը Թեհրանի ռազմավարական շահերին չի հարվածելու: 

Իրանական կողմը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող իր հիմնական թշնամու՝ Իսրայելի հետ հաջորդ ընդհարման ընթացքում, Վաշինգտոնը կարող է իբրև հակաիրանական գործողությունների պլացդարմ օգտագործել հենց Սյունիքը, որտեղ ճանապարհ է պատրաստվում գցել՝ Փաշինյանի ու Ալիևի համաձայնությամբ: