Լրահոս
Քաղաքական
15:10
11.08.22
128

Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում է նախատեսվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիները: