Լրահոս
Քաղաքական
10:54
19.08.25
200

Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին (տեսանյութ)

Img default alt hy

Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։

Իրանի նախագահը շեշտել է, որ կքննարկվի Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հարցը։