Լրահոս
Արտաքին քաղաքականություն
00:20
04.06.23
169

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել

Img default alt hy

Անկարայում կարճ զրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այս մասին հայտնում է Radar Armenia-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, որոնք այլ մանրամասներ չեն հայտնել։

Հիշեցնենք, որ վարչապետն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: