Լրահոս
Քաղաքական
16:37
21.10.25
1 965

Փաշինյանի այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի

Img default alt hy

Հայաստանի էկոնոմիկային նախարարը՝ ընդդիմադիր համանքապետերին պիտակավորելու փոխարեն եթե զբաղվի իր բուն գործերով, ապա հնարավոր կլիներ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների խնդիրները լուծել՝ կարծում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա առաջարկ ունի նաև հեծանիվով գործի գնացող Փաշինյանին՝  թող նստի ու հերթով հասնի հայ-վրացական սահմանակետեր, որտեղ բողոքի ակցիաներ են անում վարորդները: 

«Թող էդ հեծանիվը նստի, սրտիկը վերցինի միա հատ Բավրայի անցակետում, մի հատ Բագրատաշենում սրտիկ ցույց տա, անցնի մի հատ էլ Լարսով սրտիկ ցույց տա: Մի հատ գնա մարդկանց խոնարհվի սրտիկ ցույց տա: Այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: