Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:00
03.06.23
156

Փաշինյան-Էրդողան առանձնազրույց կլինի Թուրքիայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անկարայում կմանակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հայաստանի կառավարության ներկայացուցիչը «Հայլուրին» հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Անկարա կմեկնի օրվա երկրորդ կեսին: Սա Փաշինյանի առաջին այցն է Թուրքիա՝ վարչապետի պաշտոնում: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախատեսված է նաև Փաշինյան-Էրդողան առանձնազրույց, որի ընթացքում քննարկվելու է Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը, ինչին անհամբեր սպասում է Հայաստանի վարչապետը: