Լրահոս
Քաղաքական
21:22
16.10.25
178

Նամազ անողնե՞րը չեն կառավարում հակաեկեղեցական արշավը Հայաստանում

 

Հայաստանի վարչապետը պնդում է՝ լուրերից է տեղեկացել, որ երկրում հոգևորականներ են կալանավորվել: Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ է լրագրողների հարցերին պատասխանել: Մի պահ վրդովվել է, երբ հարցրել են, թե ինչու են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ գործողությունները սովորաբար հաջորդում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Փաշազադեի՝ Մայր Աթոռին ուղղված քննադատությանը: