Լրահոս
Միջազգային
13:38
22.04.25
160

Փարիզից մինչև դժոխային Գազա. աշխարհը սգում է Հռոմի պապի մահը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից, հայտնում է Վատիկանը: Սուրբ Աթոռը հրապարակել է  նաև Պապի կտակը, որում նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե տաճարում։ 

Նա խնդրել է, որ իր գերեզմանը հողի մեջ լինի, տապանագիրը շատ պարզ, առանց զարդարանքների՝ միայն անունը լինի՝ Ֆրանցիսկոս: