Լրահոս
Քաղաքական
21:20
23.01.23
123

Փարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Փարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է Հարությունյանը: