Լրահոս
Իրավական
14:50
20.01.23
106

Պարեկները բացահայտել են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը

Img default alt hy

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրամիջոց կա: Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 թղթե փաթեթ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով, և ապակյա կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:

Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: