Լրահոս
Իրավական
18:11
21.04.25
179

Պարեկների կողմից ձերբակալված 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Img default alt hy

Ապրիլի 18-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և ընդհանուր մոտ վեց գրամ քաշով կպչուն ժապավենով հինգ փաթեթ։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը «Շոկո» տեսակի թմրամիջոց է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։