Լրահոս
Զինված ուժեր
12:35
21.10.25
174

Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: