Լրահոս
Միջազգային
18:00
19.10.25
242

Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել անհապաղ հրադադար հաստատելու շուրջ

Img default alt hy

Պակիստանը և Աֆղանստանը Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ 

Ըստ գերատեսչության՝  Կատարի և Թուրքիայի  միջնորդությամբ բանակցությունների ընթացքում  Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել  անհապաղ հրադադարի և երկու երկրների միջև կայունության և դրա ամրապնդման մեխանիզմների ստեղծման շուրջ։

Կողմերը  համաձայնել են առաջիկա օրերին հանդիպումներ անցկացնել՝ հրադադարի կայունությունն ապահովելու և դրա հուսալի ու կայուն կիրառումը ստուգելու համար՝ այդպիսով նպաստելով երկու երկրներում անվտանգությանն ու կայունությանը։