Լրահոս
Տարածաշրջան
10:34
03.03.22
1 322

Ուժգին երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Img default alt hy

Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14։30-ի սահմաններում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի տարածքում՝ վրաց-ադրբեջանական սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժը զգացվել է հյուսիս–արևմտյան շրջաններում (Զագատալա, Կախ, Ղազախ)։

Վնասների կամ տուժածների մասին տեղեկություն, առայժմ, չի հաղորդվել։