Լրահոս
Սպորտ
23:10
12.08.22
173

«Ուրարտուն» բրազիլացի նորեկ ունի

Img default alt hy

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորի հետ պայմանագիր կնքելու մասին:

27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Մինչև այդ նա ելույթ է ունեցել բրազիլական «Վոլտա Ռեդոնդա» թիմում:

Մարկոս Ժունիորը խաղացել է նաև Բրազիլիայի առաջնությունը ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գամա» ակումբներում:

«Ուրարտուում» բրազիլացին կխաղա 33 համարի մարզաշապիկով: