Լրահոս
Հայաստան
09:24
22.03.22
83

Ուր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«6-րդ օրն է, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ էր փոխվել:

Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, քրեական գործով համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենն է պնդում, ԲԴԽ-ն էլ իր խոսքն է առաջ տանում։ Իսկ ու՞ր անհետացան բանալիները, կորա՞ն ճանապարհին, թե՞ որևէ մեկին պետք էր այն ճանապարհին կորցնել:

«Ժողովուրդ» օրաթերթին բանալիների առեղծվածային անհետանալուց ուշագրավ լուրեր են հասել:

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տևական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով :

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է քավության նոխազ դարձնել փոստի աշխատակիցներին իրենց իսկ համաձայնությամբ և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, որպեսզի գործընթացը հիմք կհանդիսանա՝ համակարգչի միջոցով դատավորներին գործերի մակագրումը առաջիկայում էլի անհնար լինի։ Մենք հետևողական ենք զարգացումներին և