Լրահոս
Միջազգային
14:34
02.03.22
198

Ուկրաինայում հաջողությունից հետո ՌԴ–ի թիրախը Կարսն ու Արդահանն է. թուրք կուսակցապետ

Img default alt hy

Թուրքիայի իշխող դաշինքի գործընկեր, ազգայնական «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին թուրքական իշխանություններին կոչ է արել պայքարել ՌԴ–ի դեմ։

Անդրադառնալում ռուս–ուկրաինական հակամարտությանը, Դեսթիջին հայտարարել է, թե Թուրքիան ամենաշատը պետք է աջակցի Ուկրաինային։

«Եթե այսօր ՌԴ–ին չկանգնեցնեն և նա Ուկրաինայում հաջողության հասնի, ապա  ՌԴ–ի հաջորդ թիրախը թուրքական պետություններն են, Կարսն ու Արդահանը։ Եթե հետագայում ՌԴ–ին մեր սահմաններին արդեն տեսնեք, չզարմանաք»,–ասել  է թուրք կուսակցապետը։