Լրահոս
Հայաստան
18:49
02.03.22
302

Ուկրաինայում բնակվող հայ քաղաքացիները ծանր վիճակի առաջ են կանգնած․ Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Կառվարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց , թե՝ ի՞նչ քայլեր են արվում՝  Ուկրաինայում բանկվող հայերին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։

«Ուկրաինայում բնակվող հայ քաղաքացիները ծանր վիճակի առաջ են կանգնած, նրանց մի մասը ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն տարբեր պատճառներով չի ստացվում»,- ահազանգել է պատգամավորը:

Ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ դեսպանությունը Կիևում իր ամբողջ անձնակազմով շարունակում է աշխատել։