Լրահոս
Միջազգային
21:21
02.03.22
217

Ուկրաինային ուղղված Ռուսաստանի պահանջը չի կարելի կապիտուլյացիա համարել. Լավրով

Img default alt hy

Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլյացիա։ Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկում է բանակցել` պայմանագրով ապահովելու Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդների` առանց բացառության ազգային բոլոր փոքրամասնությունների օրինական իրավունքներն ու հավասարությունը։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայում օրենք կա երեք բնիկ ժողովուրդների մասին, կարծես այդ երկրում ընդհանրապես ռուսներ չեն եղել։

«Սա արդեն իսկ օրենսդրական հիմք է ստեղծում հետագա ռուսատյաց քաղաքականության համար, և ոչ միայն ռուսատյաց, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների՝ հունգարացիների, ռումինացիների, լեհերի, բուլղարների նկատմամբ: Մենք ենթադրում ենք, որ դա կորոշի ուկրաինացի ժողովուրդը։ Եթե կառավարությունը համաձայնի այն պայմաններին, որոնք հիմա քննարկվում են, դա կլինի համաձայնություն»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ընթացիկ հատուկ գործողությանը, Լավրովը նշել է, որ ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհեր թույլ չտալու համար։ Նախարարի խոսքով` կարող են լինել այնպիսիք, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը հայտնվի ուկրաինական հակամարտության մեջ։ Խոսելով Ղրիմի մասին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Մոսկվան չի քննարկի Ղրիմի թեման. այդ հարցը փակված է։