Լրահոս
Միջազգային
14:18
18.04.23
99

Ուկրաինայի ՊՆ ղեկավարը ներողություն է խնդրել պատերազմի ու երկրաշարժի զոհերի թվերը համեմատելու համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել, որ մի քանի օր առաջ հարցազրույցներից մեկում պնդել է, թե պատերազմի սկզբից ի վեր իրենց կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը։ «Ես ցանկանում եմ ներողություն խնդրել այն բոլոր մարդկանցից, որոնց վիրավորել են իսպանական թերթին տված իմ մեկնաբանությունները»,- ասել է նա։ Ռեզնիկովը վստահեցրել է, թե ուկրաինացիները իրականում համակրում են թուրք ժողովրդին: