Լրահոս
Միջազգային
12:42
28.02.22
523

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների վայր

Img default alt hy

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Գոմելի մարզ, որտեղ այսօր՝ փետրվարի 28-ին նախանշված են Ռուսաստանի հետ բանակցությունները։  

Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Եռակողմ կոնտակտային խմբում են նաև Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը։

Նշվում է, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումը և զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։