Լրահոս
Միջազգային
23:29
02.03.22
441

Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցությունների համար մեկնել է Բելովեժյան թավուտ

Img default alt hy

Ուկրաինայից պատվիրակություն է ուղարկվել Բելառուսի Բրեստի մարզի Բելովեժյան թավուտ՝ ռուսական կողմի հետ բանակցելու համար։

Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, հայտարարել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ուկրաինական կողմի հետ կքննարկվի հրադադարի հարցը։

Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես Կիևի հանձնում՝ կապիտուլացիա, Մոսկվան առաջարկում է բանակցել։