Լրահոս
Միջազգային
12:46
01.03.22
186

Ուկրաինայի ազգայնականները գրավել են ԵԱՀԿ մեքենաները, անձնակազմի ճակատագիրը հայտնի չէ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական ազգային կազմավորումները Կրամատորսկում գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները, օգտվելով Կրամատորսկում ստեղծված իրավիճակից, գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության մոտ 20 մեքենա: Առաքելության անդամների ճակատագիրը հայտնի չէ»,- ասված է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության նշված մեքենաները, անկասկած, կօգտագործվեն ԵԱՀԿ աշխատակիցների դեմ սադրանքներ իրականացնելու համար։