Լրահոս
Միջազգային
23:08
07.01.25
516

Ուկրաինայի «արյունատար անոթը» ռուսների ձեռքում է. 115-օրյա մարտերից հետո Կիևը կորցրել է Կուրախովոն

115 օր տևած մարտերից հետո Ռուսաստանը վերահսկողության տակ վերցրեց ուկրաինական բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովոն, որտեղ արդեն մեկ օր է՝ Ռուսաստանի դրոշն է ծածանվում: 

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ դաժան մարտերի ընթացքում Ուկրաինան 12 հազար զինվոր ու 3 հազար զրահամեքենա է կորցրել, սակայն չի կարողացել պահպանել տրանսպորտային այդ հանգույցը, որով Ուկրաինան զենք էր տեղափոխում Դոնեցկում գտնվող զորքին: