Լրահոս
Միջազգային
21:19
17.08.25
177

Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մի գրառման հղում, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին։

«Ուկրաինան պետք է պատրաստ լինի որոշ տարածքներ զիջելու Ռուսաստանին, հակառակ դեպքում, որքան երկար տևի պատերազմը, այնքան շատ հող կկորցնի այն»,- ասվում է գրառման մեջ։

Գրառումը հրապարակվել է MAGA գրառմամբ կարմիր գլխարկով կնոջ լուսանկարով օգտահաշվով։ Հաշիվը ստեղծվել է հուլիսին, և կարճ ժամանակում այն հրապարակել է Թրամփին գովաբանող և նրան Նոբելյան մրցանակ շնորհող հսկայական թվով գրառումներ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը CNN-ին ասել էր, որ Ուկրաինայում հրադադարի վրա աշխատելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ կողմերը շարժվում են դեպի «խաղաղության համաձայնագիր»։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է. «Համաձայնության հասնելու միակ միջոցը յուրաքանչյուր կողմի համար ինչ-որ բան շահելն ու ինչ-որ բան զոհաբերելն է։ Ահա թե ինչու է Զելենսկին գալիս վաղը…»։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում «ամբողջ Դոնբասը» Ռուսաստանին փոխանցելու գաղափարին։ Ավելի վաղ Fox News-ը գրել էր, որ Թրամփն աջակցում է Դոնբասը փոխանցելու գաղափարին։