Լրահոս
Միջազգային
19:58
02.03.22
308

Ուկրաինական պատվիրակության անդամը հաստատել է մարտի 2-ին ՌԴ-ի հետ բանակցությունների փաստը

Img default alt hy

Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար, ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 2-ի երեկոյան։

Նույն օրը ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Կիևի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար Մոսկվայի պատրաստակամության մասին։

Ավելի ուշ BelTA գործակալությունը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուսում ուկրաինացիների հետ հանդիպման վայր։