Լրահոս
Միջազգային
21:41
02.03.22
956

Ուկրաինական կողմի կորուստը կազմել է 2870, ռուս զինվորականներինը՝ 498․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է հրապարակել

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել ռուսական եւ ուկրաինական կողմերի զոհվածների մասին։ Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ուկրաինայի ուժային կառույցների ազգայնականների և զինծառայողների շրջանում կորուստները կազմում են՝ ավելի քան 2870 սպանված և շուրջ 3700 վիրավոր։ Միայն հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային գերատեսչությունների գերեվարված զինվորականների թիվը կազմում է 572»,- ասել է նա՞։

Ռուս զինծառայողների շրջանում նույնպես կորուստներ կան՝ 498 զինծառայող, 1597 մարդ վիրավորվել է։ «Զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում են հնարավոր բոլոր օգնությունները»,- եզրափակել է Կոնաշենկովը։