Լրահոս
Միջազգային
20:15
13.08.22
164

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

Img default alt hy

Ուկրաինական գյուղմթերքով երկու բեռնանավ դուրս են եկել Չերնոմորսկ նավահանգստից՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Բարբադոսի դրոշի ներքո Fulmars նավը 12 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Թուրքիայի Իսքենդերուն քաղաք։ Իսկ Մարշալյան կղզիների դրոշի ներքո THOR նավը Թեքիրդաղ է տեղափոխում 3 հազար տոննա արևածաղկի սերմ: