Լրահոս
Հասարակական
22:30
02.06.23
145

Ոստիկանությունը փոշմանել է. մուգ ապակիների համար վարորդները չեն տուգանվի դեռ

Մգացված ապակիների համար տուգանելու որոշումը դեռ լիարժեք գործի չդրած՝ ոստիկանությունը նոր որոշում է կայացրել՝ ավելի շատ զգուշացումներ տալ վարորդներին, ավելի քիչ՝ տուգանել: Մամուլում լուրեր են շրջում, որ ՔՊ-ականներն են այդպիսի հրահանգ տվել իրավապահներին: Ոստիկանությունը հրաժարվել է «Հայլուր»-ին հայտնել, թե մգացված ապակիներով մեքենան վարելու համար քանի վարորդ է տուգանվել կամ զգուշացվել այս երկու օրերի ընթացքում: Վարորդների մի մասը կարծում է՝ որոշումը հապշտապ է կայացվել ու կմնա թղթի վրա: