Լրահոս
Մամուլի տեսություն
09:55
14.01.25
232

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են:

«Ժողովուրդ»

Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար:

«Ժողովուրդ»

Հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր:

«Փաստ»

Չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Փաստ»

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Կարեն Քոչարյանի հետ: