Լրահոս
Մամուլի տեսություն
10:25
18.02.25
123

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն:

«Փաստ»

Փաշինյանը «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել։

«Հրապարակ»

ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից եւ մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արեւմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը:

«Ժողովուրդ»

Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ առ հատիկ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը երազում է վերադառնալ նախարարի աթոռին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ: